пятница, 24 октября 2014 г.

«Ես վստահում եմ միա'յն ու միա'յն «ԿԱՆԱԿԱ» ԲԲԸ-ը».
Օյունջյան


 



Բարերար Հովհաննես Օյունջյանի ներդրմամբ և «ԿԱՆԱԿԱ» ԲԲԸ ջանքերով` Գյումիում
 կառուցվել է կրթահամալիր:
Օյումջյան միջնակարգ դպրոց-վարժարանին կից`  «Օյունջյան բարեգործական հիմնադրամի» միջոցներով կառուցվել է Վարդուհի արվեստի դպրոցը, որտեղ երեխաները հնարավորություն կունենան այցելել երգի, պարի, քանդակագործության, կերպարվեստի, շյուղագործության և ժանյակագործության խմբակների: Գյումրեցի երեխաների համար կբացվի նաև բալետի մասնագիտացված բաժին, իսկ այս պարավեստի մատուցման համար մայրաքաղաքաից կհրավիրվեն մասնագետներ:


Վարժարանի աշակերտները խմբակներին կմասնակցեն անվճար, իսկ մյուս դպրոցների երեխաների համար կսահմանվի որոշակի վարձավճար: Ընդհանուր առմամբ՝ այս կրթօջախ կարող է հաճախել 300 երեխա:














Բարերար Հովհաննես Օյումջյանը իր խոսքում նշեց, որ այս կոմպլեկտի նպատակն է զարգացնել Գյումրին և ամենակարևորը` երեխաներն ապրեն իրենց հայրենիքում, չլքեն իրենց հայրենիքը:Կրթական համալիրն, ուր մեկտեղվել են տարբեր ուղղություններով խմբակներ, Վարդուհի անունը պատահական չի ստացել: Բարերան այդ անունն ընտրել է ի պատիվ իր քրոջը, ով փրկել է իրեն, երբ 15օրական փոքրիկ է եղել: Օյումջյանը պատմում է, թե ինչպես են թուրքերը հարձակվել իրենց գյուղի վրա, քույրն իրեն գրկած՝ կռացած վազել է երկար ժամանակ,  իր մարմնով ծածկելով եղբորը թշնամու գնդակներից:
«Եթե նա չլիներ, ես ողջ չէի մնա»,- ասում է Հովհաննես Օյունջյանը, ով որոշել է քրոջ հիշատակին դպրոց կառուցել:
Կատարված աշխատաքներից էլ գոհ է: Նա ուրախ է , որ նման պատասխանատու աշխատանքը վստահել է «ԿԱՆԱԿԱ» ԲԲԸ , որն իր նախագահ Հայկ Հովիվյանի գլխավորությամբ ստանձնել է շեքնի շինարարությունն ու պատվով հանձնել պատվիարտուին: 


 Յուրօրինակ ոճ, արվեստին հատուկ դիզայն, որ հատուկ է Կանակային: Բարերաը խոստովանում է , իր ներդորումային բոլոր ծրագրերը կվստահի միայն ու միայն Կանակային: «Ես չեմ պատկերացնում մի կառույց, որ ես ֆինասավորեմ ու ուրշը կառուցի վստահեցնում եմ Կանակայի ոճը, ճաշակը մի ուրիշ բարձունքի վրա է: Կանական հզոր է իր մասնագետներով: Աշխեկների սերն ու նվիրումը նկատեցի. հենց դա է ին դուր գալիս»,-ասում է բարերը:
«Օյումջյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գագիկ Լածիկյանն ավելացրեց, որ որպես արվեստի շենք Գյումրիում  2 շենքն է Կանական ԲԲԸ-անը և հիանալի կառույց եղավ. «ուղղակի պետք է շրջել ու հիանալ, խոսքերն ավելորդ են`այդ կարող եմ ասել»:
Գեղեցիկ ու հարմարավետ դպրոցն այլևս պատրաստ է դիմավորել երեխաներին, ովքեր հնարավորությւոն են ստացել սովորելու ժամանակակից ոճով կառուցված, կրթահամալիրում: Կանկա շինարարական կազմակերպության յուրօրինակ ոճն ու դիզայնը իրենց գործն արել են: Երեխաները հանրակրթության ժամերը վերջացնում են և միջանցքով ուղիղ անցնում գեղարվեստական մշակութային դաշտ: Սա իհարկե արդյունավետ ու ճիշտ տարբերակ է` հանրակրթական դպրոցի և արվեստի դպրոցի հիանալի համադրությամբ: Հատկանշական է նաև, որ դպրոցի հենց ճակատին իր տեղն է գտել Լոռեցի քանդակագործ Արամ Մարգարյանի հեղինակած հուշաքարը, որի վրա գրված է . «Օյումջյան բարեգործական հիմնադրամ` 
Դրոշն իմ սիրտն է»:


Կատարված ընդհանուր աշխատանքներին իր գնահատականը տվեց նաև մշակույթի նախարարը:
Հասմիկ Պողոսյան ավելացրեց ամենակարևորը ժամանակակից պայմաններ են,որնել հնարավորություն կտա արվեստը զարգանա այս քաղաքում, քանի որ Գյումրին միշտ ճանաչված է եղել իր արվեստով:
Այս դպրոցը Հովհաննես Օյունջյանի խնյաողությւոնների արդյունքն է: Նա ծնվել է 1920թ-ին Թուրքիայի Բուրսա քաղաքում: Բժշկի կրթություն է ստացել Ստամբուլի համալսարանում և տեղափոխվել ԱՄՆ: Այստեղ հիմնել է իր հիվանդանոցը: Կյանքի խնայողություններն էլ ներդրել է հայրենիքում:
Այս կրթահամալիրի բացմանը ներկա էր նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը , ով բարերի հետ կտրեց շենքի ժապավենը: Օյունջյանը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի կողմից շնորհվեց մարզի «պատվավոր քաղաքացու» կոչման, իսկ Հասմիկ Պողոսյանը նրան պարգևատրեց «Ոսկե մեդալով»:
 







 Ժապավենի կտրելուց հետո նորշենքի  օրհնության կարգ կատարեց Շիրակի թեմի առաջնորդ  գորաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս  Աջապահյանը  թեմի հոգևոր դասի մասնակցությամբՍրբազան հայրը օրհնեց շինությունը,պաշտոնյաներինբարերարին,շինարարներին,համայն հայ ժողովրդին և հորդորեց աղոթել երկրի բարգավաճմանխաղաղության համար:
































Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի 
22.10.2014 Գյումրի

1 tv 

https://www.youtube.com/watch?v=t8aaGnzrEnI&list=UUl2fuv_ejgujN06wEGmD-yA

http://www.tert.am/am/news/2014/10/22/varduhi-armenia/1225020#.VEfyosE4zSw.facebook

Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցում կսովորեն 300 աշակերտներ

14:22 • 22.10.14


Բարերար Հովհաննես (Ջոն) Օյունջյանի կողմից ստեղծված «Օյումջյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով Գյումիում կառուցվել է «Վարդուհի» արվեստի դպրոցը՝ «Օյումջյան» միջնակարգ դպրոց-վարժարանին կից, որի բացումը տեղի ունեցավ այսօր՝ բարերարի և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

«Վարդուհի» արվեստի դպրոցում երեխաները հնարավորություն կունենան այցելել երգի, պարի, բալետի, քանդակագործության և այլ խմբակների: Վարժարանի աշակերտները խմբակներին կմասնակցեն անվճար, իսկ մյուս դպրոցների երեխաների համար կսահմանվի որոշակի վարձավճար: Ընդհանուր առմամբ՝ այս կրթօջախ կարող է հաճախել 300 երեխա:

Հովհաննես Օյունջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը միշտ նախընտրում է ներդրումներ անել կրթության բնագավառում, որովհետև կրթությունն է, որ մեր ազգի պատիվը պետք է բարձրացնի, իսկ կրթության կողքին է նաև մշակույթը:

«Կրթությունն է, որ երկար է ապրեցնում ազգին: Իմ նպատակն այն է, որ մեր բոլոր երեխաները զարգանան և ապագայի անձնավորություններ լինեն: Ուզում եմ, որ նրանք, ովքեր գաղթում են երկրից, չմոռանան հայրենիքը և նյութապես օգտակար լինեն»,-ասաց նա:

Հարցին, թե որն է իր պատգամը երեխաներին, նա պատասխանեց, որ երեխաներին միշտ ասում է՝ ներկայիս իշխանները ծերացել են և երեխաներն են այս երկրի ապագան:

«Իշխանությունը ձերն է լինելու և պետք է այնպես անեք, որ քաղաքակիրթ ժողովուրդ լինենք: Քիչ մը բարեգործություն ունենանք, քիչ մը ավելի ժողովրդին օգնենք, և այդ գողությունները վերանան, երկիրը ոտքի ըլլա: Մեր իշխաններին չեմ քննադատեր, բայց կուզեմ, որ անոնք ազգային ըլլան, ժողովուրդը սիրեն և ժողովրդի համար աշխատեն, ոչ թե իրենց»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է դպրոցը նվիրել իր քրոջ՝ Վարդուհու հիշատակին, պատմեց, որ երբ ինքը 15 օրական փոքրիկ է եղել, թուրքերը հարձակվել են իրենց գյուղի վրա, քույրն իրեն գրկած՝ կռացած քայլել է երկար ժամանակ՝ իր մարմնով ծածկելով եղբորը թշնամու գնդակներից:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ընդգծեց, որ հանրակրթական դպրոցի և արվեստի դպրոցի հիանալի համադրություն է ստացվել և լավ կլինի, որ այս գաղափարը տարածվի:

«Երեխաները հանրակրթության ժամերը վերջացնում են և միջանցքով ուղիղ անցնում են գեղարվեստական մշակութային դաշտ: Կարծում եմ, որ շատ արդյունավետ ու աշխատող տարբերակ է։ Պետք է մի ձևաչափ լինի, որը այսուհետ նաև այլ քաղաքներում այլ միջավայրերում կիրառվի: Շատ տպավորիչ է, որ արվեստի դպրոցը այսօր ներառում է այն առարկաները, որոնք շատ քիչ են դասավանդվում Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես դասական պարի ուսուցումը»,-ասաց նա:

Նշենք, որ Հովհաննես Օյունջյանը ծնվել է 1920թ-ին Թուրքիայի Բուրսա քաղաքում: Բժշկի կրթություն է ստացել Ստամբուլի համալսարանում և տեղափոխվել ԱՄՆ և հիմնել իր հիվանդանոցը: Կյանքի խնայողությունները ներդրել է հայրենիքում:

Նշենք, որ դպրոցի բացման արարողությանը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բարերարին շնորհեց մարզի «պատվավոր քաղաքացու» կոչում, իսկ Հասմիկ Պողոսյանը՝ «Ոսկե մեդալ»: