Կանակա» ԲԲԸ-ը երաժշտական դպրոցներ կառուցելու և նորոգելու փորձ ունի
Գյուրիի
թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնարկեք
1988-ի երկրաշարժի
հետևանքով փլված
երաժշտանոցը մինչ օրս տեղակայված է եղել երկաթե
տնակում և չնայած
տարրական պայմանների
բացակայությանը, շարունակել է տաղանդավոր երեխաներ պատաստել: Երկար
տարիներ դպրոցի
անապահով սաներին
աջակցել է Հայ Օգնության
Ֆոնդը:
Սեպտեմբերի
25-ին փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարար
Արմեն Գևորգյանը, ՀՕՖ-ի նախագահ,
Հայ Առաքելական եկեղեցու
ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, հոգաբարձուների
խորհրդի անդամները, ինչպես նաև Մարտիկյան
ընտանիքը ներկա գտնվեցին դպրոցի նոր շենքի հիմնարկեքի
արարողությանը:
Շիրակի
թեմի առաջնորդ Տ.
Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և
ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ.
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը օրհնեցին շինարարական աշխատանքների սկիզբն ու հիշատակարանը զետեղվեց շենքի հիմքում:
Նոր
շենք կառուցելու
միտքը ծնվել է 5 տարի առաջ, երբ
Գյումրի են
այցելել ամերիկահայ
Էդվարդ և Ժանետ
Մարտիկյանները: Վերականգնման ծրագիրը կիրականացնեն Մեդիամաքս-ը, Հայ օգնության ֆոնդը և ավստրալիական Do Something կազմակերպությունը:
Նախատեսվում է երաժշտանոցը շահագործման հանձնել մեկ տարի անց է:
Նորակառույց
դպրոցն,
ըստ նախագծի,
ունի երեք մասնաշենք, որոնցից մեկը երկհարկանի է` մեծ և լուսավոր դահլիճով, 16 դասասենյակով: Շինարարությունը
կիրականցնի «Կանակա» ԲԲԸ-ը, ով երաժշտական դպրոցներ
կառուցելու և
նորոգելու փորձ ունի: Շենքի նախագիծը
կազմելիս, բացի սեյսմիկ անվտանգությունից,
հաշվի են առնվել նաև երաժշտական կրթօջախի
համար պարտադիր մի շարք առանձնահատկություններ:
Շինաշխատանքների
վերահսկողությունը ստանձնել
է
ՀՕՖ-ը,
որը Շիրակի մարզում շինարարական նախագծերի իրականացման և
վերահսկողության տարիների փորձ ունի:
հեղ. Վիկտորյա
Կարապետյան
ՇՈՂՈԿԱԹ ՀԸ 2012
Շ ՀԸ 2012
Комментариев нет:
Отправить комментарий