ՆՈՐԱՄՈՒՏ
Վանաձորում բացվեց
Օրրանի նորակառույց մասնաշենքը
Օրրանի համար նոր
մասնաշենքի կառուցումը
Վանաձորում սկսվեց
երկու տարի
առաջ Օրրան
կազմակերպության հիմնադիր
Արմինե Հովհաննիսյանի և նրա
ամուսնու` Րաֆֆի
Հովհաննիսյանի նախաձեռնությամբ: Շենքի շինարարությունը ստանձնեց ՚՚Կանակա՚՚ շինարարական կազմակերպությունը` ի
դեմս նախագահ Հայկ
Հովիվյանի: Շինաշխատանքներն ավարտին հասցնելու
համար անհրաժեշտ
էր ավելի
քան մեկ
միլիոն ԱՄՆ
դոլար: Տիկին
Արմինեն խոստացավ
հայթայթել անհրաժեշտ
գումարը, Հ.
Հովիվյանը` շենքը
շահագործման հանձնել ժամանակին
ու որակով:
Նրանք հաստատկամ
էին իրենց
խոստման մեջ.
շենքը շահագործման հանձնվեց
ճիշտ ժամանակին, իսկ
արդյունքը գերազանցեց սպասելիքները:
Հոկտեմբերի 23-ին անցկացվեց Օրրանի
նոր, եռահարկ
մասնաշենքի հանդիսավոր
բացման արարողությունը, որին մասնակցում
էին Հովհաննիսյան ամուսինները, կենտրոնի
կառուցման հովանավորներ անգլիահայ բարերարներ Գրիգոր և
Աննա Գրիգորյանները, որոնց
անունով էլ
կոչվել է
կազմակերպության նոր
մասնաշենքը, ՚՚ՎիվաՍել-ՄՏՍ՚՚-ի
գլխավոր տնօրեն
Ռալֆ Յիրիկյանը,
ով զգալի ֆինանսական
աջակցություն է
ցուցաբերել շենքի
կառուցման հարցում,
մշտապես կազմակերպության կողքին է
և այսուհետ
ևս պատրաստակամ է ֆինանսական
աջակցություն ցուցաբերել:
Շենքի կառուցման
համար իրենց
ներդրումններն են
ունեցել
Իտալիայի Արտաքին
գործերի նախարարությունը, իտալական CIPS կազմակերպությունը, որի
ներկայացուցիչները ևս
ներկա էին
հանդիսությանը, նրանց
մի մասը ժամանել էր
Իտալիայից հատուկ
միջոցառմանը մասնակցելու նպատակով: Լոս-Անջելեսից միջոցառմանը մասնակցելու համար
ժամանել էին
բարերարներ Զավեն
և Սոնյա
Աքյանները, Ալվարդ
Բարսեղյանը, Սյուզն
Քլեյնը, Արաբական
Միացյալ Էմիրաթներից` Նազո Բուրղուրջյանը, ովքեր մշտապես
նյութական և
բարոյական աջակցություն են ցուցաբերում կազմակերպությանը: Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել
Լոռու մարզպետ
Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ
Սամվել Դարբինյանը,
Հայաստանում Մեծ
Բրիտանիայի արտակարգ և լիազոր
դեսպան Քեթրին
Ջեյն Լիչը:
- Ինձ մնում է
ողջունել, շնորհակալություն հայտնել այս
կարևոր գործը նախաձեռնողներին, բարերարներին և վստահեցնել,
որ պետական
կառավարման և
տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես
ձեր կողքին
են լինելու`
աջակցելով ցանկացած
հարցում: Այսօր
մեծահարուստներից շատ
քչերն են
կարողանում բաժին
հանել իրենց
միջոցներից, ուստի
բարերարների ներդրումն
անգնահատելի ծառայություն է,- ասաց
Լոռու մարզպետ
Արթուր Նալբանդյանը:
Ինչպես իր ողջույնի
խոսքում նշեց
Արմինե Հովհաննիսյանը, Վանաձորում Օրրան
կազմակերպության մասնաճյուղը գործում է
դեռևս 2009 թվականից, սական, ըստ Հովհաննիսյան ընտանիքի կատարած
ուսումնասիրության, երկրորդ
մասնաշենքի կառուցումը
պարզապես անհրաժեշտություն էր, ուստի նախաձեռնության մասին
տեղյակ է
պահվել Վանաձորի
քաղաքապետ Սամվել
Դարբինյանին, ով
ողջունել է
նախաձեռնությունն` առաջարկելով իր ծառայությունները: Քաղաքապետը ևս
շնորհավորեց նորամուտի
կապակցությամբ և
շնորհակալություն հայտնեց
բարերարներին և
Հովհաննիսյան ընտանիքին:
- Այստեղ մեր քաղաքի
երեխաները հնարավորություն կունենան արտադպրոցական կրթություն ստանալու,
արհեստներ սովորելու
և որ
ամենակարևորն է`
փողոցից կտրվելու
ու հասարակությանը պիտանի մարդ
լինելու,- ասաց
Ս. Դարբինյանը:
Ռալֆ Յիրիկյանը Օրրանի
կողքին է
եղել հիմնադրման
օրվանից և
անցած տարիների
ընթացքում մշտապես
ֆինանսական զգալի
աջակցություն է
ցուցաբերել:
- Մեր խնդիրն է
վերացնել մուրացիկությունը, ունենալ երջանիկ
երեխաներ: Երեխաներին
ուրախություն պարգևելով, երջանկություն տալով` մենք
դնում ենք
առողջ սերունդ
ու ապագա ունենալու
հիմքերը: Այս
գաղափարից ելնելով
է, որ
՚՚ՎիվաՍել- ՄՏՍ՚՚-ը մշտապես պատրաստ
է աջակցելու
Օրրանին:
Տիկին Արմինեի ներկայացմամբ` Գրիգոր Գրիգորյանը յուրահատուկ անձնավորություն է` ծնվել
է
Կիպրոսում, ապրել
Պաղեստինում, այժմ
բնակվում է Անգլիայում: Ծանոթանալով Օրրանի
գործունեությանը` անմիջապես
պատրաստակամություն է
հայտնել օգնել կազմակերպությանը, մշտապես Օրրանի
կողքին է
և ֆինանսական
տնօրենը:
- Ես վերահսկում եմ
ծախսվող յուրաքանչյուր լումա, որպեսզի
կազմակերպության միջոցները
նպատակային ծախսվեն,-
ասաց Գ.
Գրիգորյանը:
Օրհնության խոսք
հղեց Գուգարաց թեմի
առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
- Բարեգործությունն Աստվածատուր շնորհ է:
Ամեն մարդ
ունի բարեգործություն անելու
իրավունք, եթե
ունի գիտակցական այն
մակարդակը, այն
պատրաստվածությունը, որով
ինքը պետք
է ստանա
հոգևոր մխիթարություն, գոհունակություն: Երջանիկ
են նրանք,
ովքեր տալ
գիտեն- ասաց
Գուգարաց թեմի առաջնորդը`
կոչ անելով
մեծահարուստներին, գործարարներին առավել
առատաձեռն գտնվել, բաժին հանել
սեփական միջոցներից`
յուրաքանչյուրը ստանձնելով
մեկական երեխայի
հովանավորությունը:
- Վանաձորում քիչ
չեն ունևորները,
ովքեր կարող
են օգտվել այս
Աստվածատուր շնորհից`
բարեգործություն անելու
հնարավորությունից
և այստեղ
ներկայանալ հոգու պարտք
տալով այն
երեխաներին, ովքեր
մեր կողքին
են, մեր
մեջ: Ինչպես
կարող է
որևէ մեկը
կուշտ քնել,
ապրել զեխ
կյանքով, եթե
ինչ- որ
մեկը անօթի
է: Մեր
ազգին հակացուցված
է աղքատ
լինել, մուրացիկ
լինել,- ասաց նա:
Բազում բարերարների թվում
էր նաև
փոքրիկ Տիգրանը, ով
նախորդ տարի
մի կլորիկ
գումար է
նվիրաբերել և
որպես շնորհակալություն՝ նրա անունով խնձորենի
է տնկվել
նորակառույց շինության
այգում:
Եռահարկ շինությունը, ինչպես
արդեն նշվեց,
կառուցվել է
՚՚Կանակա՚՚ շինկազմակերպության կողմից:
Հայկ Հովիվյանի
առատաձեռնությունն ու
սրտացավությունն անգնահատելի արժեքներ
համարեց Արմինե
Հովհաննիսյանը: Շինության
ճարտարապետն է Կարեն Յավրյանը,
տեխնիկական վերահսկողը
Վարդան Մանանյանը:
Կամավոր հիմունքներով որակի վերահսկողություն է կատարել
միջազգային փորձագետ Արա Գրիգորյանը: Շինության
ճակատը զարդարում
են վանաձորցի
քանդակագործների աշխատանքները: Նրանց
բոլորին իր
անսահման երախտագիտությունը հայտեց
կազմակերպության հիմնադիրը:
Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթալու
կատարված աշխատանքներին նաև շենքի
ներսում:
Օրրանի Վանաձորի մասնաճյուղի տնօրենն է
Մարիամ Մանուչարյանը, ով ջանք
չի խնայում,
որ երեխաները
լինեն ապահով
ու տաքուկ
ձեռքերում: Այստեղ
այցելում է
55 երեխա: Նոր
տարածքի առկայության դեպքում նրանց
թիվը զգալիորեն կավելանա:
Այստեղ ամենօրյա
տաք սննունդ,
կրթություն և
սոցիալական
աջակցություն, առողջապահական, հոգեբանական ծառայություններ կստանան կարիքավոր
երեխաները,
աջակցություն կցուցաբերվի միայնակ անօգնական տարեցներին:
Վերջիններս այստեղ
նույնպես սնվելու
հնարավորություն կունենան:
Դպրոցական օրվա
ավարտից անմիջապես
հետո կենտրոն
կժամանեն երեխաները,
որտեղ կհոգան նրանց
ոչ միայն
առողջ սննդով
ապահովելու մասին,
այլև բանիմաց
մանկավարժների օգնությամբ կանցկացվի
դասապատրաստում: Բացի
այդ, այստեղ
դպրոցահասակ երեխաները
կսովորեն տարբեր
արհեստներ, կայցելեն
մշակութային օջախներ,
կհյուրընկալվեն անվանի
մարդկանց, ամառային
արձակուրդները ճամբարներում անցկացնելու հնարավորություն կունենան: Նրանք
հետագայում կունենան նաև
աշխատանքի տեղավորվելու հնարավորություն:
ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ