воскресенье, 22 сентября 2013 г.

Գյումրիում բացվեց երաժշտական դպրոց


 Հայաստանի անկախության տոնի նախօրեին Գյումրու կրթօջախների թիվն ավելացավ ևս մեկով. վերաբացվեց հայտնի` Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ և Deep Purple խմբի մենակատար Իեն Գիլանը: Ի դեպ, հենց վերջինիս աջակցությունը դպրոցի կայացմանը մեծ է եղել: Դպրոցին երաժշտական գործիքներ են նվիրել Իեն Գիլանն ու «Millbank music» երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը:


 25 տարի տնակային պայմաններում գործելուց հետո Գյումրիի երաժշտական դպրոցը նորակառույց շենք է տեղափոխվում: Գեղեցիկ ու համարավետ այս պայմաններն ստեղծելու համար միջոցներ հայթայթելն սկսվել է դեռ 3 տարի առաջ, երբ մեդիամաքս գործակալության նախաձեռնությամբ, «Deep Purple» խմբի վոկալիստ Իեն Գիլանը, Black Sabath-ի կիթառահար Թոնի Այոմին, Asia խմբի ստեղնահար Ջեֆ Դաունսն ու Ջոն Դին այցելեցին այս կրթօջախ: Գյումրեցի երեխաների կատարումները գրավել էին հյուրերի ուշադրությունը: Եվ, տեսնելով տնակային վատ պայմանները, հայտարարել էին, որ կօգնեն դպրոցի վերակառուցմանը: Ռոք երաժիշտները ալբոմ թողարկեցին, հանդես եկան բարեգործական համերգներով և 3տարվա ընթացքում հանգանակեցին 110.000դոլար: 10միլիոն դրամ էլ կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրեց, իսկ ՀՕՖ-ի բարերարներ, ամերիկահայ Էդվարդ և Ժանետ Մարդիգյանները եռապատկեցին գումարը, այն հասցնելով 450.000 դոլարի

Հատված դիմավորում են հյուրերին
 Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Իեն Գիլանին գյումրեցիները մեծ ոգևորությամբ դիմավորեցին: Նրան տեսնելու և շնորհակալություն հայտնելու համար այստեղ  էին նաև գյումրեցի ռոք երաժիշտները, դպրոցի սաների ծնողներըԿարմիր ժապաենը կտրելու պատիվը ռոք երաժշտինն էր:


 Նորաբաց դպրոցն օրհնեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
  Երկհարկանի դպրոցի շենքն ունի մեծ և լուսավոր դահլիճ, 16 դասասենյակ: Շինարարությունն իրականցրել է «Կանակա» ԲԲԸ-ը ՝ ղեկավար Հայկ Հովիվյանի: Դեռ կառուցման ընթացքում կրթօջախը համալրվել է նաև երաժշտական գործիքներով:  Անգամ այնպիսի գործիքներ են ստացել, որոնց մասնագետները չունեն: Այստեղ տեղափոխել են միայն դաշնամուրները: Շուտով դրանք էլ կփոխարինվեն նորերով:

   Հեղ. Վիկտորյա Կարապետյան
ՇՈՂԱԿԱԹ ՀԸ

Ձայնագիր 21.09.2013

Եկեղեցական կյանք 23.09.2013


Եկեղեցական կյանք 23.09.2013

Ֆետոշարքը ,,Կանակա,,ԲԲԸ լրատվականի














































Ֆետոշարքը ,,Կանակա,,ԲԲԸ լրատվականի