понедельник, 18 апреля 2011 г.

Գիտության և արտադրության առաջինև համագործակցության



Թեև Վանաձորում կառույցների մեծ մասը կանգուն էր մնացել, սակայն բոլորն էլ լուրջ վանասվել և ամրացման կարիք ունեին: Պարզ է, որ 7 բալ դիմացկունության հաշվարկով կառուցված շենքերը երկրաշարժի քննությունը չբռնեցին: Ամրացման բազմաթիվ ճանապարհներ կային , բայց հարկավոր էր այնպիսի մեթոդ, որպեսզի աշխատանքներն իրականացնելիս, բնակարանների սղության պայմաններում, բնակիչները չտեղահանվեն, քանի որ ժամանակավոր կացարանների տրամադրումը բավական դժվար և նյութական միջոցների հետ էր կապված:
     Երիտասարդ գիտնական Միքայել Մելքումյանը ներկայացրեց շենքերի սեյսմակայունության բարձրացման իր մեթոդը, որով,   առանց բնակիչների տարհանման, շենքի հիքը մեկուսացվում էր ռետինե մետաղական բարձիկներով:  Աշխարհում նախադեպը չունեցող այս եղանակը <Կանակայի> երիտասարդ  կոլեկտիվը  բարեխղճորեն  իրագործեց Վանաձորի  Երևանյան խճուղու 149 բնակելի  շենքի  սեյսմակայունության բարձրացման ժամանակ: Սա գիտության և արտադրության սերտ համագործակցության առաջինև հաջողված արդյունքն էր: Հետագայում նույնատիպ  բարձիկների մեթոդով , սակայն արդեն վերին հարկի կառուցումով իրականացվեց երկու այլ` 9 հարկանի շենքերի սեյսմակայունության բարձրացումը:   Ի դեպ աշխատանքների ավարտին շենքերը փորձարկվեցին  արհեստական երկրաշարժի միջոցով:  Հեղինակն ու շինարարները փորձարկումները դիմավորում էին  շենքերի տանիքներին: Կազմակերպության գլխավոր տնօրենի հավաստմամբ  բարձիկների օգտագործումը չի թանկացնում շինության արժեքը:








Комментариев нет:

Отправить комментарий