ԿԱՆԱԿԱՅԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ԼՍՎԵՑԻՆ ԱՐԳԱՎԱՆԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Սեպտեմբերի 26-ին պաշտոնապես բացվեց Արգավանդի՝ ամբողջությամբ վերանորոգված, արդեն Արսեն Սայանի անունը կրող երաժշտական դպրոցը:
Ավելի քան 6 ամիս տեւած վերանորոգման աշխատանքներից հետո, որ ՀՕՖ-ն իրականացրել է հանրահռչակ հայ երաժշտագետ, մանկավարժ, հասարակական գործիչ Արսեն Սայանի նվիրատվությամբ, Արգավանդի երաժշտական դպրոցն աշակերտներին ողջունեց միանգամայն նոր ու հարմարավետ շենքում: Վերանորոգման ու կահավորման ծախսերը կազմել են 105 հազար դոլար:
Արգավանդի երաժշտական դպրոցը երրորդն է՝ ի թիվս Օշականի Երաժշտական դպրոցի եւ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի, որ ՀՕՖ-ը վերանորոգել է վերջին տարիներին:
Շինարարական աշխատանքները իրականավրել է ՀՕՖԻ բարեկամ-գործընկեր <<ԿԱՆԱԿԱՆ>>ԲԲԸ նախագահ Հայկ Հովիվյանի գլխավորությամբ ,որոնց աշխատանքը իր ձևով ,որակաով,ճաշակով տարբերվում է:
Դպրոցի բացմանը ներկա էին պետական այրեր, անվանի կոմպոզիտորներ, մշակութային և հասարակական գործիչներ, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր: Բացման արարողությանը հայ մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար Մշակութի նախարարությունը մաեստրո Սայանին պարգեւատրեց Գրիգոր Նարեկացի մեդալով:
«Այսօր կյանքիս երջանկագույն օրերից մեկն է,- ասաց Արսեն Սայանը ողջունելով դպրոցի հյուրերին: - Ես այսօր Ձեզ հետ միասին վերապրում եմ իմ 60 տարիների գործունեության պտուղը»:
60 տարի շարունակ Արսեն Սայանը իր գործունեությունը նվիրել է երգչախմբային արվեստի զարգացմանը՝ հիմնելով ու ղեկավարելով Սփուռքում և հայրենիքում հայտնի «Շողակ», «Քնար» և «Անի» երգչախմբերը: ԱՄՆ-ում 25 տարի շարունակ երաժշտական-մշակութային ծրագրերի խմբագիր է աշխատել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական բաժնում՝ յուրահատուկ կամուրջ դառնալով Սփյուռքի հայկական համայնքների համախմբման գործում ու նպաստելով հայ ազգային ոգու պահպանմանը:
ֆոտոշարքը Լ.Յոլչյանին 26.09.2014
06 10 14 Մոլորակ լրատվականի թողարկում
https://www.youtube.com/watch?v=TNZHMvvgSWE
Комментариев нет:
Отправить комментарий