Չինչին համայնքը ունեցավ ժամանակակից եւ լուսավոր մանկապարտեզ
Երևանից՝ 195 կմ հեռավորության վրա, Տավուշի լեռնաշղթայի ստորոտում գտնվող Չինչին գյուղի առաջին ընտանիքները Թովուզ գյուղից տեղափոխվել և այստեղ բնակություն են հաստատել 1876թ.: Ինքնուրույն բնակավայր ճանաչվել է 1885թ-ին:
636 բնակիչ ունեցող համայնքում այսօր անասնապահությամբ ու հողագործությամբ են զբաղվում, ոմանք էլ կողպելով տան դռները՝ բռնել են արտագաղթի ճանապարհը: Սա թերևս ամենամեծ խնդիրն է ,
քանի որ գյուղը դատարկվում է: Մայրուղուց դեպի համայնք բերող 3կմ,ինչպես
նաև գյուղամիջյան ճանապարհը անբարեկարգ է, ասֆալտապատման հույս էլ չկա , համայնքի բյուջեն այդքան էլ մեծ չէ
,որ կարողանան իրենք ձեռնարկեն:Դիմել են պատկան մարմիներին ,բայց սայլը տեղից չի
շարժվում: Համայնքի ղեկավարի խոսքով խորհրդային կարգերից հետո այստեղ որևէ լուրջ ներդրում չի կատարվել: Երիտասարդները մեկնելով ուսման՝ցանկություն չեն ունենումգյուղ վերադառնալու
,ասում են
իրենց համար այս տեղ ապագա չկա:Միակ լուսավոր կետը այժմ այս համայնքի նոր նախակրթարան է :
Ավելի քան 60 տարվա հնության անմխիթար վիճակում գտնվող մանկապարտեզը վերանորոգվել ու կահավորվել է Հայ օգնության ֆոնդի 2013-ին մեկնարկած <<Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում>> 5-ամյա կրթական ծրագրի շնորհիվ:
Մանկապարտեզի բացման հանդիսավոր արաղությանը պատրաստվել ու սպասել էին երկար: Կարմիր ժապավենը կտրելու պատվին արժանացան փոքրիկները:Խոնավությունից ու մաշվածությունից քարուքանդ, հիգիենայի ծայրաստիճան անմխիթար պայմաններին, խոնավ ու կիսամութ սենյակներին այժմ փոխարինում են լուսավոր, գեղեցիկ ու նորաոճ սենյակները:
Մանկապատեզի բակում փոքրիկներին նախ դիմավորում են խորհրդային տարիների մուլտհերոսները, որոնք մինչ օրս մանուկներին քաջածանոթ են:Իսկ ներսու գունային գամաէ տիրում
:Հատակն ու առաստաղը ,ջահերը,մանկական նջասենյակները այնպիսի հետաքրք իր գունային համադրությամբ են վերանորոգված ,որ փոքրիկներին տանում են հեքիաթային աշխարհ: Ինչպես միշտ յուրօրինակ ոճ, արվեստին բնորոշ դիզայն։
Յուրաքանչյուր ներդնող մեկ անգամ տեսնելով Կանակայի քրտնաջան ու մանրակրկիտ
աշխատանքը, խոստովանում է, որ ընկերությունը ամեն անգամ գերազանցում է
սպասելիքները։ Ընկերության հզոր մասնագետներն այս անգամ էլ իրենց սերն ու նվիրումն
են ներդրել փոքրիկների համար հեքիաթային միջավայր ստեղծելու գործում։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է Կանակա ԲԲԸ նախագահ
Հայկ Հովիվյանի գլխավորությամբ:
Հօֆը երկար տարիներ էին ինչ շինարարական աշխատանքները վսահում է Կանակային:Եվ այս անգամ էլ ընկերություն պատվով դուրս եկավ իրենց վսահված գործից
:
Համայնքի ղեկավարը շնորհակալագրեր հանձնեց բոլոր աջակիցներին, բարձր գնահատեց նաև շինարարական կազմակեrպութայն աշխատանքը: Չինչինցիները լիահույս են ,որ սա շատ երիտասարների համար
խթան կհանդիսանա գյուղը չլքելու՝ հակառակը շենացնելու գործում:
Միմիյանց շնորհավորելու ժամանակ Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն ՄիրաԱնտոնյանը խոստացավ նախակրթարանին նվիրել վարագույներ
,որ կլրացնիԿանակայի ստեղծած դիզայներական յուրօրինակ ոճին : Ընկերությունը այս կենտրոնի փոքրիկների համար ևս ստեղծել
է հաճելի ու գեղեցիկ միջավայր:ՄիրաԱնտոնյանին թվում էր թե Կանակայի ամենափայլուն աշխատանքը իրենց կենտրոնով
է սահմանափակվում,բայց տեսնելով Հայկ Հովիվյանի կատարծ աշխատանքը չի թաքցնում հիացմունքը:
Կանական ամեն անգամ ապացուցում է , որ կանգնած է
իր բարձրունքում
Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի 18.03.2015
Հայ Օգնության ֆոնդը հիմնանորոգել է Չինչինի մանկապարտեզը
Комментариев нет:
Отправить комментарий