Լոռու երիտասարդ գյուղաբնակների համար կառուցվում է սմարթ կենտրոն
Նորություններ / Հասարակություն
Լոռու երիտասարդ գյուղաբնակների համար կառուցվում է սմարթ կենտրոնԴիտել են՝ 441 21:00 03.03.2016
Դեբեդ և Դսեղ գյուղերի հարևանությամբ ընթացքի մեջ են մեր երկրի համար եզակի սմարթ կենտրոնիշինարարական աշխատանքները: Պատվիրատուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է, իսկ ֆինասական միջոցները գոյանում են սփյուռքահայ բարերարների դրամական հատկացումներից:
Պուրակներ, ջրավազան, պարապմունքի սենյակներ, հյուրանոցային մասնաբաժին: Ժամանակակից տեխնիկական միջոցներով ու սարքավորումներով հագեցված ուսումնական սենյակներում տարածաշրջանի գյուղերի երիտասարդներն ու պատանիները կստանան գիտելիքներ և ձեռք կբերեն հմտություններ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, արվեստի և երաժշտության, լեզուների ուսուցման և հաղորդակցման բարելավման, ձեռներեցության և քաղաքացիական կրթության ոլորտներում: Կենտրոնի սաները կլինեն դեռևս բուհ չընդունված և ընդհանրապես որևէ կրթություն չստացած մինչև քառասուն տարեկան գյուղաբնակներ:
Մանրամասները՝ տեսանյութում
Աղբյուը ՝ ttp://www.1tv.am/hy/
Շինարարությունը իրականացնում է ԿԱՆԱԿԱ ԲԲԸ
Комментариев нет:
Отправить комментарий