1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից մեկ տարի անց Հայաստանում ստողծված սոցիալ-տնտեսական և քաղաական պայմանանաերում պարզ դարձավ, որ նախկին միութենկան հանարապետություններից ներգրավված շինարրական կազմակերպությունների մեծ մասն ավարտին չի հասցնելու աղետի գոտու վերականգնողական ծրագրերը:
1989 թ-ի սկզբին բելոռուս շինարարաները կիսատ թողեցին ամեն ինչ ու հեռացան:
1990թ-ի դեկտեմբերին այն ժամանակվա ՀՀ քաղաքաշինության նախարար Գագիկ Մարտիրոսյանի հրամանով տեղղծվեց
<ԿԱՆԱԿԱ> նախագծային շինարարական միավորումը: Ընկերության անունը պատահական չէր ընտրված` Վանաձորի նախկին տեղանուններից մեկն էր:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiejuYibT3sy5_E7BN9bYaRHR-woC36qk91sKZHgVy0yb0UyVG3iSl8FN6qiZ58CHnyLr6i1zQUB4ptGBE92jNQab6rHmwvjynRsNmdSMuVmxtHpSzlr-Rvw90aIZMacgl-0SjdsOFhZY4/s200/3.jpg)
Իրավիճակը բարդ էր և քաոսային, կազմակերպության առաջ հստակ խնդիր էր դրված, պետք էր ի մի բերել քայքայման եզրին գտնվող մի շարք շինարարական կազմակերպություններ, զուգահեռաբար վերականգնել ավերված նյութատեխնիկական բազան, համախմբել թալանված շինարարական տեխնիկան, ավարտին հասցնել բելոռուս շինարարաների թողած կիսակառույցները: Անհրաժեշտ էր նաև վերականգնել տեղացի շինարարների հավատը սեփական ուժերի նկատմամբ, և այն հոգեբանության ամրապնդումը, որ իրենք` աղետի գոտու բնակիչները պետք է վերածնեն իրենց ավերված բնակավայրերը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjCsZ0BJpwwAV4o1xvawU9ZhMOpvl69VzoN6lxtiJTk_8BSHsOCDeYvnF2o8TqspPYkFekznuhO5W1OabPuSpwSuqXS_uwFZHUU1lRgp_QMW8pl3CwLrY7CUo9JZu5lD_SGvX6RfeiVq5k/s200/4.jpg)
Ահա այս պայմաններում
<Կանական> ԲԲԸ-ն սկսեց իր գործունեությունը: Նախագահ և գլխավոր տնօրեն Հայկ Հովիվյանի շուրջը համախմբվեցին այն մարդիկ, ովքեր ինքնահաստատման ճանապարհին ձևավորելու էին
<Կանակայի> առողջ կորիզը` այն հստակ գիտակցությամբ, որ իրենք` շինարարները պարտք ունեն աղետի գոտու բնակչության առջև: Գործոնեության առաջին տարում ընկերությունը ավարտին հասցրեց բելոռոսների թողած կիսակառույցներն ու մանկապարտեզները
Комментариев нет:
Отправить комментарий